Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Նորվիչի» հինգերորդ նորեկը դարձավ «Ստոկ Սիթիի» նախկին դարպասապահ Կարլո Նեշը: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
39-ամյա անգլիացին «Նորվիչին» է միացել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: Հաշվի առնելով Նեշի տարիքը, «Նորվիչը» ընդամենը 1 տարվա պայմանագիր է առաջարկել:
Սպասվում է, որ Կարլոն, ով 20-ից ավելի տարվա ֆուտբոլային կարիերա ունի, «Նորվիչում» կմրցի Ջոն Ռադիի և Մարկ Բաննի հետ: