«Ստոկ Սիթին» պաշտոնապես հայտնել է «Բարսելոնայի» վինգեր Բոյան Կրկիչին գնելու մասին: Գործարքի արժեքը գաղտնի է պահվում:
2007թ-ին Կրկիչը տեղափոխվեց «Բարսելոնա» որպես այն ժամանակվա ամենահեռանկարային ծագող աստղերից մեկը, սակայն կատալոնական ակումբում նա ոչնչով աչքի չընկավ:
23-ամյա Բոյանը խաղացել է նաև «Ռոմայում», «Միլանում» և «Այաքսում»: Այժմ «Բարսելոնան» որոշեց ընդմիշտ բաժանվել Կրկիչից: Իսպանացի ֆուտբոլիստը «Ստոկի» հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրել և դարձել է այս ամառվա ընթացքում Մարկ Հյուզի թիմի հինգերորդ նորեկը:
Ավելացնենք, որ «Բարսելոնայում» անցկացրած ավելի քան 100 խաղում Կրկիչը դարձել է 27 գոլի հեղինակ: