«Ստոկ Սիթիի» նախագահ Պիտեր Կոատեսը հայտնել է, որ ակումբի նոր մարզիչ Մարկ Հյուզի առջև խնդիր է դրված հաջորդ մրցաշրջանն ավարտել Պրեմիեր Լիգայի առաջին տասնյակում:
«Ստոկի» նախորդ մարզիչ Տոնի Պուլիսը այդպես էլ չկարողացավ թիմին բարձրացնել 11-րդ հորիզոնականից: Այժմ ակումբը պատրաստվում է առաջ գնալ Հյուզի հետ:
-Ես հուսով եմ՝ Մարկը կմիանա կատարվող աշխատանքին և կօգնի մեզ առաջ գնալ: Մեր նպատակն է հաջորդ մրցաշրջանն ավարտել առաջին տասնյակում,- ասել է Կոատեսը: talkSPORT