«Ստոկ Սիթին» իր հարձակվող Կենուայն Ջոնսին տուգանել է 80 հզր ֆունտով, այն բանի համար, որ վերջինս հրաժարվել էր մասնակցել «Լիվերպուլի» դեմ խաղին:
Շաբաթ օրը Ջոնսը «Ստոկի» գլխավոր մարզիչ Մարկ Հյուզին տեկստային հաղորդագրություն էր ուղարկել, որ հաջորդ օրը չի ժամանի «Բրիտանիա» մարզադաշտ:
Տրինիդադ և Տոբագոյի ազգային ընտրանու 29-ամյա ֆուտբոլիստի այդ քայլն անհետևանք չմնաց և «Ստոկը» որոշեց պատժել իր հարձակվողին: Ջոնսը, ում ծառայություններով հետաքրքրված է «Էվերթոնը», ցանկանում է լքել «Բրիտանիան»:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, երկուշաբթի օրը Ջոնսն՝ իր գործակալի հետ հրավիրվել է «Ստոկի» գրասենյակ, որտեղ պայմանագրի կետերը խախտելու համար Կենուայնին տուգանել են երկու շաբաթվա աշխատավարձով: