Պրեմիեր Լիգայի առաջին տուրի այսօրվա վերջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Ստոկ Սիթիին»:
«Բրիտանիա» մարզադաշտում թիմերի վերջին հանդիպումն ավարտվել էր տան տերերի ջախջախիչ հաղթանակով: Այս անգամ հաջողությունը մերսիսայդյան ակումբի կողմն էր, որը հաղթանակը կորզեց վերջին րոպեներին: Գրեթե հավասար անցած խաղի 86-րդ րոպեին Բրենդան Ռոջերսի թիմին ֆանտաստիկ հարվածով առաջ մղեց Ֆիլիպե Կոուտինյոն:
Գոլ. Կոուտինյո՝ 86ր: