Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի այսօրվա առաջին խաղը տեղի ունեցավ «Բրիտանիա» մարզադաշտում, ուր տեղի «Ստոկ Սիթին» հյուրընկալել էր «Նորվիչ Սիթիին»:
Մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականներում գտնվող այս ակումբների դիմակայությունում ավելի ուժեղ գտնվեցին հյուրերը: Հանդիպման միակ գնդակը 33-րդ րոպեին խփեց Ջոնաթան Հոուսոնը, որն էլ նվազագույն հաշվով հաղթանակ ապահովեց «Նորվիչի» համար:
Այս խաղից հետո Քրի Հյութոնի սաները բարձրացան 14-րդ հորիզոնական:
Գոլ․ Հոուսոն՝ 33ր: