Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրում «Ստոկ Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց «Չելսիին»: Առաջին խաղակեսի վերջին րոպեին «Ստոկ Սիթիի» իռլանդացի ռմբարկու Ջոնաթան Ուոլթերսը դարձավ ինքնագոլի հեղինակ և առաջ մղեց «Չելսիին»: Երկրորդ խաղակեսում Ուոլթերսը դարձյալ գնդակը ուղարկեց սեփական թիմի դարպասը՝ հաշիվը դարձնելով 0:2: 65-րդ րոպեին Ֆրենկ Լեմպարդը անվրեպ իրացրեց 11 մետրանոցը և հաշիվը դարձրեց 0:3: Իսկ Էդեն Ազարը վերջ դրեց «Ստոկի» բոլոր հույսերին: «Չելսին» հաղթեց 0:4 հաշվով:
Այս հաղթանակից հետո «Չելսին» մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Տոտտենհեմին»:
Գոլեր. Ուոլթերս՝ 45ր (ինքն.), 62ր (ինքն.), Լեմպարդ՝ 65ր (11մ), Ազար՝ 73ր