Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալվել էր 14-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։
«Ազնվականներն» անցկացրին իրենց հերթական անհաջող հանդիպումը, որում պարտություն կրեցին։ Հանդիպման միակ և դաշտի տերերի համար հաղթական գոլը 52-րդ րոպեին խփեց Մարկո Արնաուտովիչը։
Այս հաղթանակից հետո Մարկ Հյուզի սաները՝ վաստակած 16 միավորով մտան լավագույն 10-յակ, իսկ «Չելսին» կշարունակի մոտ մնալ վտանգավոր գոտուն։
Գոլ․ Արնաուտովիչ՝ 52ր։