Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի և այս տարվա առաջին խաղը տեղի ունեցավ «Բրիտանիա» մարզադաշտում, ուր հյուրընկալվել էր «Մանչեսթեր Յունայթեդը»:
Լուի վան Գալի սաները ոչ ոքի ավարտեցին խաղը դաշտի տերերի հետ: Ռայան Շոուքրոսի գոլին «մանկունյանցիներից» պատասխանեց Ռադամել Ֆալկաոն:
Այս խաղից հետո «Յունայթեդը»՝ վաստակած 37 միավորով կշարունակի զբաղեցնել 3-րդ հորիզոնականը:
Գոլեր. Շոուքրոս՝ 2ր, Ֆալկաո՝ 26ր: