Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։
Մերսիսայդյան ակումբը կամային հաղթանակ տարավ «Բրիտանիա» մարզադաշտում, ընդ որում երկու գոլերը խփելով ընդամենը 2 րոպեում։ Հանդիպման հաշիվը 44-րդ րոպեին բացեց Ջոնաթան Ուոլթերսը։ 70-րդ րոպեին Ֆիլիպե Կոուտինյոն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 72-ին Ռոբերտո Ֆիրմինոն խփեց իր թիմի հաղթական գնդակը։
Այս հանդիպումից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 63 միավորով կշարունակի պահպանել 3-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Ուոլթերս՝ 44ր, Կոուտինյո՝ 70ր, Ֆիրմինո՝ 72ր։