Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում առաջատար «Չելսին» հյուրընկալվել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։
«Ազնվականները» տարան չեմպիոնական ճանապարհի իրենց հերթական հաղթանակը։ Հանդիպման հաշիվը 13֊րդ րոպեին բացեց բրազիլիացի կիսապաշտպան Վիլլիանը։ Դաշտի տերերը կարողացան մինչև ընդմիջմանը գնալը վերականգնել հաշվի հավասարությունը։ 38-րդ րոպեին 11 մետրանոցը գոլի վերածեց Ջոնաթան Ուոլթերսը։ «Չելսիի» հաղթական գնդակն էլ 87֊րդ րոպեին խփեց Գարի Կեհիլը։
Այս հաղթանակից հետո Անտոնիո Կոնտեի թիմը՝ վաստակած 69 միավորով կշարունակի պահպանել առաջին հորիզոնականը։
Վիլյան՝ 13ր, Ուոլթերս՝ 38ր (11մ), Կեհիլ՝ 87ր։