Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։
Խաղն անցավ «զինագործների» զգալի առավելությամբ, ովքեր վստահ հաղթանակ տարան «Բրիտանիա» մարզադաշտում։ Լոնդոնյան ակումբից դուբլի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Մեսութ Օզիլը և Ալեքսիս Սանչեսը։ Դաշտի տերերի միակ գոլն էլ 67-րդ րոպեին խփեց Պիտեր Քրաուչը։
Այս հաղթանակից հետո Արսեն Վենգերի թիմը՝ վաստակած 69 միավորով կշարունակի մնալ 5-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Ժիրու՝ 42ր, 80ր, Օզիլ՝ 55ր, Քրաուչ՝ 67ր, Սանչես՝ 76ր։