Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի նախավերջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Ստոկ Սիթիին»:
«Բրիտանիա» մարզադաշտում երկրպագուները գոլառատ խաղի ականատես եղան, որտեղ ավելի ուժեղ էին մերսիսայդցիները: Բրենդան Ռոջերսի սաները 5 գնդակ ուղարկեցին «Ստոկի» դարպասը և 3-ը բաց թողեցին: «Կարմիրներից» դուբլի հեղինակ դարձավ ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Լուիս Սուարեսը:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» բարձրացավ 4-րդ հորիզոնական:
Գոլեր. Շոուքրոս՝ 5ր (ինքն.), Սուարես՝ 32ր, 71ր, Քրաուչ՝ 39ր, Ադամ՝ 45ր, Ջերարդ՝ 51ր (11մ), Ուոլթերս՝ 85ր, Սթարիջ՝ 87ր: