«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Փոլ Սքոուլզն ապաքինվել է ծնկի վնասվածքից և պետք է դաշտ դուրս գա «Սանդերլենդի» հետ խաղի ժամանակ, որը կկայանա մարտի 30-ին: Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը:
Հիշեցնենք, որ Սքոուլզը բաց է թողել ակումբի վերջին 10 հանդիպումները, իսկ վերջին անգամ խաղացել է հունվարի 26-ին՝ «Ֆուլհեմի» հետ խաղի ժամանակ: Փոլի ապաքինումն ավելի երկար տևեց, քան նախատեսվում էր: Սակայն այժմ նա սկսել է մարզումները թիմի հետ:
Նշենք, որ «Սանդերլենդի» հետ խաղից ընդամենը երկու օր հետո «Յունայթեդը» խաղալու է «Չելսիի» դեմ Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի վերախաղարկման շրջանակներում: Հետևաբար գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի համար Սքոուլզի ապաքինումը լավ օգնություն կլինի: