«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզի կարծիքով, այս պահին Անգլիայի ազգային հավաքականի լավագույն ֆուտբոլիստն «Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերն է:
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Ուիլշերը վերջապես կարողացավ մոռանալ վնասվածքների մասին և փայլուն խաղ ցուցադրել ինչպես ակումբային մակարդակում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Սքոուլզը տպավորված է Ուիլշերի խաղով:
-Կարծում եմ՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ջեկ Ուիլշերը գերազանց հանդիպումներ է անցկացրել Անգլիայի հավաքականում: Ես ավելի հեռու կգնամ և կասեմ, որ այս պահին հավաքականի լավագույն ֆուտբոլիստը հենց Ուիշերն է:
Կարծում եմ՝ նա վերջապես դուրս է եկել ստվեցրի և այլ մակարդակի ֆուտբոլ է ցուցադրում,- ասել է Սքոուլզը: Evening Standard