«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հուսով է, որ թիմի կիսապաշտպան Սքոտ Պարկերը շարք կվերադառնա երկու շաբաթից:
Ընթացիկ մրցաշրջանում Պարկերը դաշտ դուրս չի եկել: Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը արդեն սկսել է մարզումները և սպասվում է, որ երկու շաբաթից նա կկարողանա թիմին օգնել պաշտոնական խաղերում:
-Սքոտը արդեն սկսել է մարզումները: Նրա վերադարձը մեծ օգնություն կլինի մեզ համար: Նա անցած տարի թիմի լավագույն ֆուտբոլիստն էր և մենք սպասում ենք, որ այս տարի էլ կցուցադրի այն ամենը, ինչին ընդունակ է,- ասել է պորտուգալացի մարզիչը: Sky Sports