«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը կմարզվի «Մանչեսթեր Յունայթեդում», քանի դեռ նոր ակումբ չի գտել:
32-ամյա իսպանացին ծնկի վնասվածքի պատճառով չի խաղացել մարտից: Այդ պատճառով Վիկտորն, ում անունը վերջին շրջանում կապվում էր «Լիվերպուլի» հետ, մինչ այժ իր համար ակումբ չի գտել:
Փորձառու դարպասապահը նախկին մարզավիճակին կվերադառնա Լուի վան Գալի թիմում, որտեղ հանդես են գալիս նրա հայրենակիցներ Դավիդ Դե Խեան, Անդեր Էրերան և Խուան Մատան:
-«Յունայթեդի» բժիշկները կվերահսկեն Վալդեսի ապաքինում, որից հետո նա մարզավիճակին վերադառնալու համար կմարզվի առաջին թիմում,- ասվում է «Յունայթեդի» պաշտոնական հաղորդագրության մեջ: