«Վալենսիայի» նախագահ Ամադեո Սալվոն հաստատել է, որ հարձակվող Ռոբերտո Սոլդադոն տեղափոխվում է «Ուայթ Հարթ Լեյն»:
Դեռևս այս հանգստյան օրերին տեղեկություն հայտնվեց, որ լոնդոնցիները համաձայնել են վճարել 30 մլն եվրո Սոլդադոյին ձեռք բերելու համար: Այսօր այդ տեղեկությունը հաստատվեց:
-Մենք ամբողջությամբ համաձայնության ենք եկել «Տոտտենհեմի» հետ:
Խնդիր է առաջացել գործակալների հարաբերություններում: Հենց այդ ամենն ավարտվի, նա կտեղափոխվի,- Las Provincias-ի հետ հարցազրույցում հայտնել է Սալվոն