«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անտոնիո Վալենսիան ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրի «Վեստ Հեմի» հետ խաղը:
«Կարմիր սատանաների» մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ վնասվածքը լուրջ չէ և որ Վալենսիան կկարողանա մասնակցել «Ռեդինգի» հետ խաղին:
-Վալենսիան ցավ էր զգում նախորդ երկու շաբաթներին, սակայն միևնույն է դաշտ դուրս եկավ: Այդպիսի ֆուտբոլիստ է նա: Ոչ մի անգամ չհիշեց վնասվածքի մասին և շարունակեց կատարել իր աշխատանքը:
Եվ հանկարծ իմացանք, որ նա վնասել է ազդրը: Լավ է, որ վնասվածքը լուրջ չէ և ապաքինման համար երկար ժամանակ չի պահանջվի: Նա պատրաստ կլինի մասնակցել «Ռեդինգի» դեմ խաղին,- ասել է Ֆերգյուսոնը:
Ավելացնենք, որ «Վեսը Հեմի» հետ խաղը բաց կթողնի նաև «մանկունյանցիների» մյուս վինգեր Նանին: ESPN