Ինչպես հաղորդում է The Independent-ը, «Վալենսիան» պատրաստվում է առաջարկ անել «Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատայի համար:
«Կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հիմնական կազմում տեղ չի հատկացնում 25-ամյա իսպանացուն: Պորտուգալացի մարզչի կարծիքով, Մատան չի համապատասխանում իր խաղային ձեռագրին:
Սպասվում է, որ Մատայի հետ կապված իրավիճակից կփորձեն օգտվել Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներ, այդ թվում «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Սակայն «Չելսին» չի պատրաստվում Մատային զիջել իր անմիջական մրցակիցներից մեկին:
Աղբյուրի հաղորդմամբ, տրանսֆերային պատուհանի ընթացքում Մատային գնելու փորձ կանի «Վալենսիան»: Իսպանական ակումբի ղեկավարները կարծում են, որ 25 մլն ֆունտը բավական կլինի Խուանին գնելու համար: