«Նապոլիի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարին հայտարարել է, որ կցանկանար աշխատել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլիի հետ:
-Երբեք հնարավորություն չեմ ունեցել ծանոթանալու Մարիոյի հետ:
Միայն նրանք, ում հետ Մարիոն աշխատում է, գիտեն, թե ինչ խնդիրներ կարող է նա առաջացնել: Բայց ես փորձառու մարզիչ եմ: Բալոտելլիին մարզելու հնարավորությունը ինձ կոգևորի,- ասել է Մացցարին:
«Նապոլիի» սեփականատեր Աուրելիո Դե Լաուրենտիսը օրերս հայտարարել էր, որ ցանկանում է տեսնել իտալացի ֆուտբոլիստին իր ակումբում: