«Մանչեսթեր Յունայթեդ» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու դեպքում Լուի վան Գալը պատրաստ է թիմի ավագի թևկապը հանձնել Ռոբին վան Պերսիին:
Երբ մրցաշրջանի կեսին հայտնի դարձավ, որ «կարմիր ստանաների» ավագ Նեմանյա Վիդիչը կլքի «Օլդ Թրաֆորդը», շատերը մտածեցին, որ թիմի նոր ավագ կդառնա Ուեյն Ռունին:
Որոշ պարբերականներ անգամ գրեցին, որ ավագի թևկապը Ռունիին խոստացել են նոր պայմանագրի ստորագրման ժամանակ: Սակայն վան Գալի նշանակումը կարող է փոխել իրավիճակը:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը՝ հղում անելով հոլանդական իր աղբյուրին, վան Գալը ցանկանում է ավագ դարձնել իր հայրենակից վան Պերսիին, ով ավագի պարտականությունները կատարում է Հոլանդիայի ազգային հավաքականում: