«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտնել է, որ դեռ որոշում չի ընդունել Խավիեր Էրնանդեսի հետ կապված:
Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում 26-ամյա մեքսիկացին ընդամենը վեց անգամ է հայտնվել «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում՝ մրցակցությունում պարտվելով Ռոբին վան Պերսիին, Ուեյն Ռունիին և Դենի Ուելբեքին:
Վերջին մեկ ամսվա ընթացքում շատ էր խոսվում Չչարիտոյի «Տոտտենհեմ», «Սաութհեմպտոն» կամ «Ինտեր» տեղափոխության մասին, սակայն վան Գալը խոստացել է հնարավորություն տալ իր բոլոր ֆուտբոլիստներին:
-Ես պետք է տեսնեմ, թե նա ինչպես է հանդես գալիս այն պլանում, որը ես եմ ուզում: Այժմ ես միայն տեսնում եմ, թե նա ինչպիսին է եղել այլ մարզչի գլխավորությամբ,- վան Գալի խոսքերն մեջբերում Manchester Evening News-ը: