«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսոտովանել է, որ գոհ է իր թիմի հարձակվողներից:
Չնայած այս ամռանը Ռադամել Ֆալկաոյից և Ռոբին վան Պերսիից բաժանվելուն, վան Գալը կարող է այդպես էլ նրանց փոխարինող չհրավիրել, քանի որ մարզիչը բավարար է համարում իր թիմի հարձակվողների քանակը:
-Մեր գլխավոր հարձակվողը Ուեյն Ռունին է: Նա պետք է հաստատի դա, սակայն ես բացարձակ վստահ եմ, որ նա կարող է: Բացի այդ, նա թիմի ավագն է: Նա շատ կխաղա հարձակման գծում:
Մենք առջևում շատ խաղեր ունենք, ուստի այդ դիրքում կարող է խաղալ նաև Չիչարիտոն: Մենք ունենք նաև Ուիլսոն: «Բարսելոնայի» դեմ խաղում (3:1) դուք տեսաք նաև հարձակվող Յանուզային: Մենք ընտրության մեծ հնարավորություն ունենք,- վան Գալի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: