«Չելսիի» 21-ամյա կիսապաշտպան Մարկո վան Գինկելի համար պայքարում ֆավորիտը համարվում է իտալական «Միլանը»:
Սպասվում է, որ Ժոզե Մոուրինյոյի թիմում առկա բարձր մրցակցության պատճառով երիտասարդ վան Գինկելը վարձավճարով կտեղափոխվի այլ ակումբ: Մարկոյին շատ ակումբներ են ցանկանում տեսնել իրենց կազմում, սակայն ֆավորիտը «Միլանն» է:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, իտալական ակումբի ղեկավարությունը վստահ է, որ Հոլանդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն այսօր իրենց հետ պայմանագիր կստորագրի: «Միլանը» նաև ցանկանում է գնել «Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսին, չնայած որ Մոուրինյոն երկու օր առաջ հայտարարեց, որ չի պատրաստվում բաժանվել Տորրեսից: