«Չելսին» պաշտոնապես հայտնել է «Վիտեսի» և Հոլանդիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Մարկո վան Գինկելի ձեռքբերման մասին: Լոնդոնյան ակումբի համար գործարքն արժեցել է 9 մլն ֆունտ:
Մարկոն դարձավ Ժոզե Մոուրինյոյի երկրորդ ձեռքբերումը՝ Անդրե Շյուրլեից հետո: Վան Գինկելը «Չելսիի» հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրել:
Նշենք, որ 20-ամյա վան Գինկելը «Վիտեսի» սան է, որտեղ նա դարձավ առանցքային ֆուտբոլիստ: Անցած տարվա նոյեմբերին Մարկոն իր նորամուտը նշեց Հոլանդիայի ազգային հավաքականում:
-Ես շատ ուրախ եմ, որ տեղափոխվեցի այստեղ: Սա իսկական երջանկություն է: Հիանալի մարզադաշտ և ֆանտաստիկ մարզաբազա,- ասել է վան Գինկելը: