• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան Դեյկի պատիժը կարող է չսահմանափակվել մեկ խաղով

«Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը կարող է հավելյալ պատիժ ստանալ՝ բացի իր ստացած որակազրկումից՝ «Նյուքասլի» դեմ խաղում հեռացման համար:

Մրցավար Ջոն Բրուքսը կիրակի օրը Սենթ Ջեյմս Պարկում կայացած «Լիվերպուլի» համար հաղթական խաղի 28-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտ ցույց տվեց 32 ամյա Վան Դեյկին:

Հոլանդացի պաշտպանը հեռացվել է խաղադաշտից «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի նկատմամբ վերջին հույսի խախտման համար և այժմ կկրի ստանդարտ մեկ խաղյա որակազրկում:

Այնուամենայնիվ, Վան Դեյկի պատիժը կարող էր սրվել, քանի որ Վիրջիլն անմիջապես չհամաձայնեց կարմիր քարտ ստանալու մտքի հետ՝ վիճելով Բրուքսի հետ և չորրորդ մրցավար Քրեյգ Փոուսոնին մոտ արտասանելով «f**king joke» արտահայտությունը։

«Վիրգիլ Վան Դեյկը չհամաձայնեց մրցավարի որոշման հետ՝ բանավոր հարձակվելով չորրորդ պաշտոնյա Քրեյգ Փոուսոնի վրա, ինչը հակասում է կանոններին»:

«Կախված նրանից, թե ինչ է գրված մրցավարի զեկույցում, Վան Դեյկը կարող է հետագա խնդիրներ ունենալ ֆուտբոլային իշխանությունների հետ»,- Daily Mail-ին ասել է Պրեմիեր լիգայի նախկին մրցավար Մայք Դինը։

Հետաքրքիր փաստեր