«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին Վան Դեր Սարը աջակցություն է հայտնել իր հայրենակից Ռոբին Վան Պերսիին, ով ակումբում անցկացրած վերջին 10 խաղում չի կարողանում գոլի հեղինակ դառնալ:
Ռոբինը վերջին անգամ աչքի է ընկել փետրվարի 10-ին՝ «Էվերթոնի» հետ հաղթական խաղի ժամանակ (2:0): Հոլանդացու գոլային երաշտը իր ուղղակի ազդեցությունն ունեցավ նրա վրա, որ ակումբը վաղաժամ լքեց Չեմպիոնների Լիգան և Անգլիայի գավաթը:
Սակայն Վան դեր Սարը դրան մեծ նշանակություն չի տալիս: Էդվինը կարծում է, որ Վան Պերսին շատ լավ է խաղում և շարունակում է մնալ Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
-Ռոբինը լավ է խաղում: Միակ բանը, որ վերջին խաղերում նրա մոտ չի ստացվում՝ գոլ խփելն է: Սակայն նա իր ներդրումն արդեն ունեցել է մրցաշրջանի սկզբում և միջնամասում: Նա շարունակում է լինել Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը,- Վան դեր Սարի խոսքերն է մեջբերում Goal պարբերականը: