«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը կարող է վերադառնալ «Օլդ Թրաֆորդ»` որպես դարպասապահների մարզիչ:
Այս շաբաթ հայտնի դարձավ, որ «կարմիր սատանաների» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդն ազատվել է Դևիդ Մոյեսի ողջ մարզչական շտաբից՝ հեռացնելով Ֆիլ Նևիլին և Քրիս Վուդսին, ովքեր աշխատում էին հենց դարպասապահների հետ:
Ակնհայտ է, որ «Յունայթեդի» ղեկավարները թիմի նոր մարզիչ են տեսնում Լուի վան Գալին: Ինչպես հաղորդում է Goal-ը, Հոլանդիայի ազգային հավաքականի 62-ամյա մարզիչը պատրաստ է իրեն օգնական դարձնել վան դեր Սարին:
Արժե նշել, որ Էդվինը մարզչական փորձ ունի: Ֆուտբոլիստի իր կարիերան ավարտելուց հետո նա որոշ ժամանակ մնաց «Օլդ Թրաֆորդում», իսկ հետո որոշեց ընտանիքին մոտ գտնվելու համար վերադառնալ հայրենիք: