«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին երկու-երեք օրից արդեն կսկսի մարզումները՝ չնայած մեջքի վնասվածքին:
Հիշեցնենք, որ հոլանդացին այս վնասվածքը ստացել էր շաբաթ օրը կայացած «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ խաղի ժամանակ: Ռոբինը հարկադրված փոխարինվեց:
Այդ խաղից հետո «մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հույս հայտնեց, որ ֆուտբոլիստը ամենայն հավանականությամբ կապաքինվի մինչև «Ռեալի» հետ խաղը: Այնուամենայնիվ, կասկածներ դեռ մնում էին:
Մինչդեռ Daily Mail պարբերականի հաղորդմամբ Ռոբինն արդեն մի քանի օրից կվերսկսի մարզումները:
Սա նշանակում է, որ շաբաթ օրը վան Պերսին տեսականորեն պատրաստ կլինի «Նորվիչի» հետ խաղին: Սակայն հնարավոր է, որ Սէր Ալեքսը որոշի խնայել իր խաղացողին մինչև երեքշաբթի օրը, երբ «Օլդ Թրաֆորդում» թիմը հյուրընկալի Մադրիդի «Ռեալին»: