• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան Պերսին չի խաղա «Լիվերպուլի» դեմ

Ռոբին Վան Պերսի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին Վան Պերսին վնասվածքի պատճառով բաց կթողնի «Լիվերպուլի» դեմ Լիգայի գավաթի հանդիպումը, որը վաղն է կայանալու:

Նախքան «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը Վան Պերսին մարզման ժամանակ վնասվածք է ստացել: Առանց իր գլխավոր ռմբարկուի «կարմիր սատանաներն» անօգնական վիճակում էին հայտնվել «քաղաքայինների» դեմ խաղում` կրելով 4:1 հաշվով պարտություն:

Ավելի վաղ, «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հույս ուներ, որ Հոլանդիայի հավաքականի ավագը կապաքիվի մինչև վաղվա հանդիպումը, սակայն այժմ պարզ է դարձել, որ Ռոբինի վերադարձը հետաձգվում է մինչև շաբաթվա վերջ:

-Ես չեմ կարծում, որ վաղը նա կխաղա: Հուսանք, որ մինչև «Վեստ Բրոմվիչի» դեմ շաբաթ օրը կայանալիք խաղը նա պատրաստ կլինի,- Մոյեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Ավելացնենք, որ այժմ Մոյեսը պետք է կառուցի հարձակման գիծը` Դենիել Ուելբեքի, Խավիեր Էրնանդեսի և Ուեյն Ռունիի միջոցով:

Հետաքրքիր փաստեր