«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին ցանկություն է հայտնել լքել մանչեսթերյան ակումբը և արդեն բանակցություններ է սկսել «Յուվենտուսի» հետ:
Ինչպես հաղորդում է talkSPORT-ը, 30-ամյա հոլանդացին այդ ամենի համար բավարար պատճառներ ունի. Սէր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալը, «Յունայթեդի» անհաջող ելույթները և իր վատ մարզավիճակը:
Հաղորդվում է, որ վան Պերսիի գործակալն արդեն բանակցություններ է սկսել Իտալիայի գործող չեմպիոնի հետ՝ ամռանը թուրինյան ակումբ տեղափոխվելու համար: Ավելացնենք, որ «Յուվենտուսը» վան Պերսիի ծառայություններով հետաքրքրված էր դեռ 2012թ-ին, երբ նա խաղում էր «Արսենալում»: