«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին հայտնել է երկրպագուներին, որ չպետք է վառ ֆուտբոլ ակնկալել Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի առաջիկա վերախաղարկումից:
Երկուշաբթի օրը «Յունայթեդը» հյուրընկալվելու է «Չելսիին»: Նրանք կորոշեն առաջնության կիսաեզրափակչի մասնակցին, ով մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» դեմ:
-Սովորաբար խաղից հետո երկրորդ օրը մկաններդ դեռ վատ վիճակում են լինում, սակայն մենք ստիպված ենք հենց այդ օրը խաղալ: Ցավալի է, սակայն ոչինչ չես կարող անել, որովհետև շաբաթվա կեսերին անցկացվում են Չեմպիոնների Լիգայի հանդիպումները, իսկ «Չելսին» դեռ մասնակցում է Եվրոպա Լիգային: Պետք է ընդունել դա:
Մարդիկ պետք է հասկանան, որ չարժի հիանալի ֆուտբոլ սպասել, որովհետև դա անհնարին է: Եթե դա լինի, ես ուրախ կլինեմ, սակայն միևնույն ժամանակ մի սպասեք այդպիսի բան,- հայտնել է վան Պերսին: ESPN