«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում «Ռեալի» հետ առաջին խաղից հետո հայտնել է իր կարծիքը:
-Դա լավ արդյունք էր: Հնարավորություններ ունեին երկու թիմերն էլ: Դիտարժան ֆուտբոլ ստացվեց, ինչն էլ ակնկալում էին երկրպագուները:
Մենք մի քանի լավ պահ ունեցանք: Եթե մեզ խաղից առաջ հարցնեին, թե համաձայն ենք 1:1 հաշվի հետ, ապա մեզնից շատերը կհամաձայնվեին:
Երկրորդ խաղակեսում ես գոլային երեք պահ ունեցա: Հատկապես վտանգավոր էր, երբ գնդակը դիպավ դարպասաձողին: Հնարավոր էր նաև վերջին րոպեներին, սակայն դարպասապահը հիանալի գործեց,- ասել է վան Պերսին: Sky Sports