Վեսլի Ֆոֆանայից բաժանվելու հենց հաջորդ օրը «Լեսթերը»ձեռք բերեց նոր պաշտպան։ «Ռեյմսից» 15 միլիոն ֆունտ ստեռլինգով Վաուտ Ֆասին տեղափոխվեց։
Հիշեցնենք, որ նախօրեին ավարտվել է Ֆոֆանայի տրանսֆերը «Չելսի»։
«Լեսթերը» Վեսլիից ստացված հասույթի մի մասն անմիջապես ներդրեց 24-ամյա Ֆասիի ձեռքբերման վրա, ով «աղվեսների» հետ պայմանագիր կնքեց մինչև 2027 թվականը։
Ֆասին «Ռեյմսում» հանդես է գալիս 2020 թվականից՝ անցած մրցաշրջանում Լիգա 1-ում անցկացնելով 37 հանդիպում և խփելով 4 գոլ: Հունիսին Ազգերի լիգայում Վաուտը մեկ հանդիպում անցկացրեց Բելգիայի հավաքականի կազմում Լեհաստանի դեմ խաղում: