«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը հայտարարել է Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։
Ֆրանսիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2013 թվականին, ընդհանուր առմամբ Վարանը անցկացրել է 93 հանդիպում՝ խփելով 5 գոլ։
Այդ 93 հանդիպումներից վերջինը Քաթարում անցկացված Աշխարհի առաջնության եզրափակիչն էր, որի եզրափակիչում Ֆրանսիան պարտվեց Արգենտինային։
Իհարկե, միջազգային ասպարեզում 29 ամյա Վարանի գլխավոր ձեռքբերումը 2018 թվականին Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունում հաղթանակն էր։
Որոշումը, որը Վարանը հայտարարել է Instagram-ում, դրական նորություն է «Յունայթեդի» համար, քանի որ Ռաֆայելն այժմ կարող է կենտրոնանալ ակումբում խաղալու վրա: