«Լիվերպուլի» մարզական տնօրեն Ջուլիան Վարդիի անսպասելի որոշումից հետո՝ հեռանալ ակումբից, գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը լրացուցիչ լիազորություններ կունենա տրանսֆերային հարցերում։
Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ Վարդին, ով անցյալ ամառ փոխարինել էր Մայքլ Էդվարդսին «Լիվերպուլի» մարզական տնօրենի պաշտոնում, աշխատանքից ազատման դիմում է գրել:
Վարդին կլքի մերսիսայդյան ակումբն այս մրցաշրջանի ավարտից հետո։
Ինչպես հայտնում է ESPN-ը, «Լիվերպուլի» սեփականատերերը չեն ծրագրում Վարդիին փոխարինող այլ անձ նշանակել, քանի որ այժմ կենտրոնացած են ակումբը վաճառելու վրա։ Մարզական տնօրենի նշանակումը նոր սեփականատերերի համար գլխացավանք կդառնա։
Հետևաբար, Վարդիի լիազորությունները կբաժանվեն մի քանի ղեկավարների, այդ թվում՝ Կլոպի միջև, ում խոսքը եկող և հեռացող խաղացողների վերաբերյալ ավելի հզոր կդառնա։
Յուրգենը կարող է օգտագործել այս լրացուցիչ ուժը՝ հունվարին կիսապաշտպաններ բերելու և նաև ամառային տրանսֆերային պատուհանի համար «Լիվերպուլի» ծրագրերը ձևավորելու համար: