«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ ֆինանսական «արդար խաղի» կանոնները խախտած ակումբը պետք է զրկվի եվրոգավաթներին մասնակցելու հնարավորությունից:
Այս շաբաթ հայտնի դարձավ, որ ՈՒԵՖԱ-ն ՖԱԽ-ի կանոնները խախտելու համար «Մանչեսթեր Սիթիին» տուգանել է 50 մլն ֆունտով: Եվ չնայած, որ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտնեց, որ առաջին անգամ խախտում կատարած ակումբներից ոչ մեկին դուրս չեն թողնի եվրոգավաթներից, Վենգերը ֆուտբոլային չինովնիկներին կոչ է անում ավելի խիստ գտնվել:
-Պետք է ամեն ինչ հստակ լինի: Կամ ակումբն ընդունում է առաջանության կանոնները և մասնակցում է, կամ չի ընդունում և չի մասնակցում: Իմ կարծիքով, սա բավական բարդ պատիժ է: Ես կընտրեի ավելի պարզ տարբերակ, որն ավելի շատ իմաստ կունենար: Խախտում անող ակումբները վաղուց են տեղյակ կանոններին և գիտեն հնարավոր հետևանքները:
Կան կանոնները: Դու կամ հարգում ես դրանք, կամ՝ ոչ: Եթե չես հարգում, ապա քեզ սպասում է պատիժ: Եթե հիմա դուրս գանք փողոց և պատահական հարյուր մարդու հարցնենք ՈՒԵՖԱ-ի որոշման մասին, ապա նրանք կդժվարանան բացատրել: Ես ֆուտբոլում եմ և ինձ համար էլ պարզ չէ: Խախտում կատարող ակումբը պետք է զրկվի եվրոգավաթներին մասնակցելու հնարավորությունից,- ասել է Վենգերը: The Telegraph