• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգերը կարծում է, որ «Սիթիին» պետք է արգելել մասնակցել Չեմպիոնների Լիգային

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ ֆինանսական «արդար խաղի» կանոնները խախտած ակումբը պետք է զրկվի եվրոգավաթներին մասնակցելու հնարավորությունից:

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ ՈՒԵՖԱ-ն ՖԱԽ-ի կանոնները խախտելու համար «Մանչեսթեր Սիթիին» տուգանել է 50 մլն ֆունտով: Եվ չնայած, որ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտնեց, որ առաջին անգամ խախտում կատարած ակումբներից ոչ մեկին դուրս չեն թողնի եվրոգավաթներից, Վենգերը ֆուտբոլային չինովնիկներին կոչ է անում ավելի խիստ գտնվել:

-Պետք է ամեն ինչ հստակ լինի: Կամ ակումբն ընդունում է առաջանության կանոնները և մասնակցում է, կամ չի ընդունում և չի մասնակցում: Իմ կարծիքով, սա բավական բարդ պատիժ է: Ես կընտրեի ավելի պարզ տարբերակ, որն ավելի շատ իմաստ կունենար: Խախտում անող ակումբները վաղուց են տեղյակ կանոններին և գիտեն հնարավոր հետևանքները:

Կան կանոնները: Դու կամ հարգում ես դրանք, կամ՝ ոչ: Եթե չես հարգում, ապա քեզ սպասում է պատիժ: Եթե հիմա դուրս գանք փողոց և պատահական հարյուր մարդու հարցնենք ՈՒԵՖԱ-ի որոշման մասին, ապա նրանք կդժվարանան բացատրել: Ես ֆուտբոլում եմ և ինձ համար էլ պարզ չէ: Խախտում կատարող ակումբը պետք է զրկվի եվրոգավաթներին մասնակցելու հնարավորությունից,- ասել է Վենգերը: The Telegraph

Հետաքրքիր փաստեր