«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գովեստի խոսքեր է ասել թիմի կիսապաշտպան Թոմաշ Ռոսիցկիի հասցեին և ցանկություն է հայտնել, որ Թոմաշը կարիերան ավարտի «Արսենալում»:
Շաբաթ օրը 32-ամյա Թոմաշի դուբլի շնորհիվ «Արսենալը» արտագնա խաղում առավելության հասավ «Վեստ Բրոմվիչի» նկատմամբ:
Վենգերը գոհ է վետերանի խաղից և հուսով է, որ Ռոսիցկին մինչև կարիերայի ավարտը կխաղա «Արսենալում»:
-Թոմաշը ֆանտաստիկ էր: Նա կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար: Ցավոք երկար ժամանակ նա վնասվածքներ ուներ, սակայն յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտին նա նոր իմպուլս է հաղորդում: Հուսով եմ, որ նա կարիերան այստեղ կավարտի: Մենք նրան բարձր ենք գնահատում,- Sky Sports-ին տված հարցազրույցում ասել է Վենգերը: