«Արսենալի» ղեկավարությունը պատրաստվում է Արսեն Վենգերին 40 մլն ֆունտ տրամադրել ձմեռային տրանսֆերների համար:
«Զինագործները» ավելի վաղ իրենց հավատարիմ հովանավոր «Emirates» ընկերության հետ նոր պայմանագիր էին ստորագրել՝ ստանալով 150 մլն ֆունտ 5 տարվա համար:
Լոնդոնյան ակումբի գլխավոր նպատակը «Շալկեի» հարձակվող Կլաս Յան Հունտելարն է, ում պայմանագիրը գերմանական ակումբի հետ կավարտվի հաջորդ տարվա ամռանը: Բացի այդ չի բացառվում «Նյու-Յորք Ռեդ Բուլզի» հարձակվող Թիերի Անրիի վարձակալությունը: