«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ շարք վերադարձած Թեո Ուոլկոտի շնորհիվ իր թիմը կարող է միանալ Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարին:
Շաբաթ օրը «Սանդերլենդի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0) «զինագործների» համար դարձավ առաջինը վերջին չորս խաղում: Շնորհիվ այդ հաղթանակի, Արսեն Վենգերի սաները բարձրացան 5-րդ հորիզոնական և այժմ առաջատար «Չելսիից» հետ են 9 միավորով:
-Մենք վեց միավոր պակաս ունենք, քան պետք է լիներ: Մենք ընդամենը երեք հաղթանակ ենք ունեցել, ուստի կարծում եմ, որ միավորների կորուստը շատ է եղել:
Շատ ուրախ եմ, որ Թեոն վերադարձել է: Նա քեզ հույս է տալիս, որ թիմը գոլեր կխփի: Ուոլկոտն արագ է, Չեմբերլենն արագ է, և մեր թիմի խաղն ավելի արագ կդառնա,- ասել է Վենգերը: The Telegraph