«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պարզաբանել է, թե ինչու է պաշտպան Պեր Մերտեզակերին նշանակել պատասխանատու ֆուտբոլիստներից տուգանքները հավաքելու համար:
Մի քանի օր առաջ համացանցում հայտնվեց մի լուսանկար, որտեղ երևում էր՝ «զինագործների» խաղացողները գումարային տույժերի են ենթարկվել տարբեր պատճառներով: Դրանցում առկա էին նաև տույժեր մարզումներից և ակումբային կարևոր միջոցառումներից ուշանալու համար:
Ավելի ուշ «Արսենալը» պաշտոնապես հաստատեց և նույնիսկ պարզաբանեց, որ տուգանքները հավաքելու պարտականությունը ընկած է Մերտեզակերի վրա:
Այսօր Վենգերը խոստովանել է, որ Մերտեզակերին այս գործը վստահել են իր ազգային պատկանելիության համար:
-Գերմանացիներն ուժեղ են տնտեսության մեջ, և մենք հարգում ենք դա: Նրանք լավ գումարներ են աշխատում Եվրոպայում, այդ իսկ պատճառով մենք ընտրեցինք հենց գերմանացու,- հայտնել է Վենգերը: Daily Mail