«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Չելսիին» հիշեցրել է, որ հենց «զինագործներն» են Սեսկ Ֆաբրեգասին դարձրել բարձրակարգ ֆուտբոլիստ:
Անգլիական ֆուտբոլ վերադառնալուց հետո Ֆաբրեգասը շատերին ցույց տվեց իր բարձր արդյունավետությունը, սակայն ոչ Վենգերին, ով էլ Սեսկին դարձրել է այդպիսի ֆուտբոլիստ:
-Նա միշտ է եղել մեծ ֆուտբոլիստ: Նա միշտ է կարողացել նման փոխանցումներ կատարել: Տեսեք, թե նա ինչքան գոլային փոխանցումներ է կատարել մեր թիմում, դա չի փոխվել: Անգամ «Բարսելոնայում» դա չէր փոխվել,- ասել է Վենգերը: The Telegraph