«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ բելգիացի պաշտպան Թոմաս Վերմալենը, չնայած վնասվածքին, կմնա թիմի ավագ:
Նախորդ մրցաշրջանի վերջում, ինչպես հայտնի է, Վերմալենը դուրս մնաց մեկնարկային կազմից, որտեղ պաշտպանության կենտրոնում հաջող հանդես եկան Լորան Կոսելնին և Պեր Մերտեզակերը:
Անհաջողությունները շարունակում են ուղեկցել Վերմալենին: Այս շաբաթ հայտնի դարձավ, որ նա թիմի հետ չի մեկնում ասիական շրջագայությանը: Խոսվում է, որ Թոմասը դեռ երեք ամիս չի կարողանա օգնել «Արսենալին»:
-Կարծում եմ՝ Վերմալենը բաց կթողնի մրցաշրջանի մեկնարկը, սակայն կշարունակի մնալ թիմի ավագ: Նա առողջական խնդիրներ ունի, և չգիտենք, թե ինչքան ժամանակ բաց կթողնի,- ասել է Վենգերը: The Guardian