«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին կարող է նախատեսվածից շուտ շարք վերադառնալ և արդեն շաբաթ օրը մասնակցել Պրեմիեր Լիգայի հերթական տուրում «Վեստ Հեմի» դեմ խաղին:
Ինչպես հաղորդում է Daily Express-ը, Պրեմիեր Լիգայի փոքրիկ ընդմիջումը լավագույնս է օգտագործել բելգիացի պաշտպանը: Սպասվում էր, որ Կոմպանին կվերադառնա հոկտեմբերի վերջին, սակայն այժմ ակումբն ավելի լավատեսական տեղեկություն է հայտնում:
Եթե անգամ «Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին որոշի ռիսկի չգնալ «Վեստ Հեմի» հետ խաղում, ապա Կոմպանին բոլոր շանսերն ունի մասնակցելու «ԲԿՄԱ»-ի հետ խաղին: