«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին հայտնել է, թե ինչ ակնկալիքներ ունի առաջիկա Մանչեսթերյան դերբիից:
-Դերբին դերբի է: Այսպիսի խաղում առաջնության մասին ընդհանրապես չես մտածում: Այստեղ խնդիրն այն է, թե ով չեմպիոն կդառնա Մանչեսթերում: Ահա և վերջ:
Ինձ համար այս հանդիպումը հատուկ նշանակություն ունի: Այն, ինչ եղել է անցյալում, երկուշաբթի օրը ոչ մի նշանակություն չի ունենա: Կարևոր է միայն լավագույնը լինել 90 րոպեների արդյունքում: Շատ եմ դա ուզում և համոզված եմ, որ բոլորը «Մանչեսթեր Սիթիում» համաձայն են ինձ հետ,- հայտնել է Կոմպանին:
«Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին» խաղալու են երկուշաբթի երեկոյան: