«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին վստահ է, որ առաջիկայում իր ակումբին կհաջողվի հաղթել Չեմպիոնների Լիգայում:
Ե՛վ անցած տարի, և՛ ընթացիկ մրցաշրջանում «Սիթին» չկարողացավ նույնիսկ հաղթահարել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլը: Մինչդեռ Կոմպանին չի կասկածում «քաղաքայինների» առաջիկա հաջողությունների վրա:
-Մի օր մենք կհաղթենք Չեմպիոնների Լիգայում: Սա անխուսափելի է: Միևնույն հարցերը կային նաև Պրեմիեր Լիգայի դեպքում, և անցած տարի մենք հաղթեցինք այն:
Նման ներդրումներով մենք հաստատ հաջողության կհասնենք: Երբ մենք այստեղ տեսնում ենք Պատրիկ Վիեյրայի պես մարդկանց, ապա դա օգնում է առաջ շարժվել,- հայտնել է Վենսանը:
Բացի այդ ֆուտբոլիստն ակնարկել է, որ չի պատրաստվում հեռանալ ակումբից, չնայած որ նրա ծառայություններով հետաքրքրվում են «Բավարիան» ու «ՊՍԺ»-ն:
-«Սիթիում» ինձ համար լավ է: Հնարավո՞ր է՝ ես տեղափոխվեմ «ՊՍԺ»: Ոչ, ես երկրպագում եմ «Մարսելին»,- ավելացրել է Կոմպանին: Goal