«Վեստ Բրոմվիչը» պաշտոնապես հաստատել է, որ ակումբը մերժել է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» երկրորդ առաջարկը Պիտեր Օդեմվինգիեի տրանսֆերի համար:
31-ամյա Օդեմվինգիեն չի թաքցնում, որ ցանկանում է ինչքան հնարավոր է շուտ հեռանալ «Հոթորնսից» և մեկնել «ՔՊՌ»: Նա այդ մասին գրել էր թվիթերում, որի համար էլ տուգանվեց 70 հազար ֆունտով:
Ուրբաթ օրը Պիտերը ակումբից խնդրեց իր տեղափոխությունը, սակայն մերժվեց: Այսօր «ՔՊՌ»-ն արեց երկրորդ առաջարկը, մինչդեռ դա նույնպես չընդունվեց:
-«ՔՊՌ-ը երկրորդ առաջարկն է արել Պիտերի համար, սակայն մենք դա մերժեցինք: Ավելի վաղ ակումբն արդեն հայտարարել էր, որ չի ցանկանում վաճառել հիմնական կազմի և ոչ մի խաղացողի,- հայտնել է «Վեստ Բրոմվիչի» սպորտային տնօրեն Ռիչարդ Գարլիկը:
Նշենք, որ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն «Քուինս Պարկ Ռեյնջերսը» Օդեմվինգիեի համար առաջարկել էր ավելի քան 3 մլն ֆունտ: