«Վեստ Բրոմվիչը» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնից Ալան Իրվայնին հեռացնելու մասին, ով «Հոթորնս» էր տեղափոխվել վեց ամիս առաջ:
Հունիսին Ալանին նշանակելը շատերի համար անակնկալ էր, քանի որ այդ պահին ֆավորիտը «Տոտտենհեմի» նախկին մարզիչ Թիմ Շերվուդն էր:
«Ստոկ Սիթիից» կիրակի օրը կրած պարտությունից հետո «Վեստ Բրոմվիչն» ավելի մոտեցավ վտանգավոր գոտուն և ակումբի ղեկավարությունը որոշեց խզել Իրվայնի պայմանագիրը:
Այս պարագայում, «Վեստ Հեմի» դեմ հունվարի մեկին կայանալիք խաղին թիմին կպատրաստեն Ռոբ Քելլին և Քիտ Դաունինգը, ովքեր աշխատում էին 56-ամյա շոտլանդացու մարզչական շտաբում: